
Աշոտ Մելքոնեան
Բեռլինի վեհաժողովից յետոյ հայ ազգային-քաղաքական ե հասարակական կեանքը նկատելի վերելք է ապրում Ախալքալաքի գաւառում։ Արևմտահայութեան նկատմամբ Ջաւախքի հայութեան սրտացաւ վերաբերմունքը դրսևորւում է 1879 թ., երբ սկսաւում է Վանի սովեալներին օգնութիւն ցուցաբերելու համահայկական շարժումը1։ 1890-ական թուականներին Ջ. Տէր-Գրիգորեանի և Պ. Աբելեանի ջանքերով ստեղծւում է ազատագրական խմբակ2։ Այստեղ իրենց գործունեութիւնն են ծաւալում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն և Սոցիափստ-յեղափոխականների (էսէռ) կուսակցութիւները։ Դաշնակցութեան համար Ջաւախքում համակիրներ գտնելու հենքը ազգային խնդիրներն էին, իսկ էսէռների համար՝ գիւղացիութեանր յուզող հողային հիմնահարցերը։
Փաստաթղթերի ուսումնասիրութիւնից երևում է, որ Արևմտեան Հայաստանի ազատագրութեան գաղափարներր ջերմ արձագանք են գտել ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, լինելով ծագումով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ էրզրումի նահանգի հետ։ Ըստ Ախալքալաքի գաւառապետի կազմած մի զեկուցագրի՝ արդէն 1891թ. յունուարին Ջաւախքում շրջում էին երկու յեղափոխական քարոզիչներ, որոնք կոչեր էին անում զօրավիգ լինել թուրքահպատակ հայրենակիցների ազատագրական պայքարին` կամ մասնակցել նրանց օգտին կատարուող դրամահաւաքին, կամ զէնքը ձեռքին միանալ արևմտահայերի ապստամբական գործողութիւններին։ Այդ գործիչներին յաջողուել է հաւաքագրել կամաւորներ՝ Արևմտեան Հայաստան անցնելու և այնտեղ ազատագրական պայքար կազմակերպելու նպատակով։ Ըստ գաւառապետի՝ նրանց այդօրինակ յաջողութեան պատճառն այն էր, որ գաւառում բնակուող հայութեան, յատկապէս քաղաքաբնակների շրջանում մէծ թիւ են կազմել Հայկական թագաւորութեան վերականգնման մասին երազող անձինք։3
Քարոզիչներին յայտնաբերելու ուղղութեամբ Բոգդանովկայի պրիստաւ Մ. Ճաւճաւաձէի փորձերն անցել են ապարդիւն։ Բնակչութեան աջակցութեամբ, յատկապէս Փոքր Գոնդուրայի բնակիչ Արտաշէս Վարդանեանցի ուղեկցութեամբ նրանց յաջողուել է անցնել հարևան Ալեքսանդրապոլի գաւառ։ Ձերբակալուել են խռովարարներինե աջակցած մի խումբ գործիչներ՝ քահանայ Տէր Ստեփան Արուանեանր, նրա փեսայ Շահբազեանը, բժիշկ Արշակը, Դադէշ գիււփ բնակիչներ բժիշկ Դալի քէշիշ Կարսլեանը և քահանայ Տէր Կարապետը։ Յատկապէս մեծ ակտիւութիւն են հանդէս բերել Տէր Ստեփանի որդին՝ նոտարիուս Արուանեանր, Վաչիանի դպրոցի ուսուցիչ Հմայեակ Աղեկեանը և Ախալքալաք քաղաքի բնակիչ, գաւառում յայտնի յասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, Դիլիսկայի համայնքի նախկին գրագիր Բագրատ Պիճիկեանը։ Իշխանութիւնների համոզմամբ վերոյիշեալ մարդիկ հայկական գաղտնի կոմիտէի անդամներ են և գաւառում ստեղծել են այդ կազմակերպութեան մասնաճիւղ։ Ուստի, ըստ ոստիկանութեան, անհրաժեշտ է նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ՝ գաւառից արտաքսել Հ. Աղեկեանին և Բ. Պիճիկեանին, յեղափոխականների հետ շփուող, նրանց գործունեութեան մասին իշխանութիւններին տեղեկութիւններ հաղորդելուց հրաժարուող մարդկանց նկատմամբ սահմանել մեծ չափերի տուգանքներ, ինչպէս նաև պետական քարոզչութիւն ծաւալել՝ ախալքալաքցիների “չափից դուրս հայրենասիրութիւնը” զսպելու համար։ Գաւառապետի համար յատկապէս աններելի էր թւում նոտարիուս Արուանովի արարքը, որը, “կրելով ռուսական չինովնիկի գլխարկ՝ ռուսական կառավարութեան տեսակէտներին դէմ քայլեր է արել...”4։
Ախալքալաքի գաւառում ցարական իշխանութիւները չկարողացան արմատախիլ անել նորաստեղծ դաշնակցական կազմակերպութիւնը։ Պատահական չէ, որ շուտով Ջաւախքը տուեց այդ կուսակցութեան բազմաթիւ յայտնի դէմքեր։ Սովորական երևոյթ դարձաւ ընտանիքի անդամներով այդ կուսակցութեանը զինուորագրուելը։ Այդպիսի ընտանիքներ դարձան Յովհանջանեանները (Օհանջանեաններ), Տէր-Մինասեանները, Իգիթեանները (Իգիթխանեաններ, Քաջազնունիներ)։ Օհանջանեանների բազմանդամ ընտանիքի անդամներից Համազասպը՝ Համոն (ծնուել է Ախալքալաք քաղաքում 1873թ.) շատով ձեռք բերեց մեծ ճանաչում, դարձաւ կուսակցութեան ղեկավար գործիչներից մէկը։ Նրա եղբայրներից Արմէնը, որը մեծ համբաւ էր վաստակել ռուս յեղափոխական գործիչների շրջանում, զոհուեց իր ժողովրդի ազատագրութեան համար մղուող պայքարում։ Քոյրերից Սաթենիկը վաստակեց սիրուած կին յեղափոխական գործչի անուն։ Նա հանդէս եկաւ Ախալքալաքում իշխանութիւնների կողմից հետապնդուող դաշնակցական գործիչ Ջալալ Տէր-Գրիգորեանի և նրա րնկերների պաշտպանութեամբ5։
Դաշնակցութիւնը Ախալցխայում և Ախալքալաքում ուժեղացաւ յատկապէս 20-րդ դարասկզբին։ Կատարուած հանգանակութիւնների հաշուին, որոնց մեծ մասը նպատակաուղղուած էր արևմտահայ զինական խմբերի կազմակերպմանն ու գործունեութեան ֆինանսաւորմանը, տեղական գործիչների ձեռքին յայտնուեցին դրամական զգալի միջոցներ։ Այսպէս, 1904թ. Ախալցխա-Ախալքալաքի համատեղ կազմակերպութեան տրամադրութեան տակ կար 32 հազ. ֆրանկ գումար, այն դէպքում, երբ Կիլիկիոյ պատասխանատու մարմինն ուներ 16 հազ., Ամերիկան՝ 15 հազ., Բաքուն՝ 12,5 հազ., Թիֆլիսը, Գանձակր և Շուշին միասին՝ 38,5 հազ. ֆրանկ։ Բացի այդ, նոյն թուականին հիմնականում “Փոթորիկ” գործողութեան համար, Ախալցխայից և Ախալքալաքից սպասւում էր ևս 10 հազ. ֆրանկ գումար6։
Ախալքալաքցիների և սահմանից այն կողմ ապրող նրանց արևմտահայ եղբայրների հետ օրեցօր կապերն ամրապնդուեցին։ Ախալցխայի և Ախալքալաքի հայութեան հոգևոր կապը աբևմտահայութեան հետ արտայայտւում էր նաև գործնական քայլերով։ Արդէն 90-ական թուականների սկզբից բազմաթիւ ախալքալաքցիներ ու ախալցխացիներ, անմասն չմնալով այդ ժամանակ յատկապէս երիտասարդութեանը յամակած ոգևորութիւնից, միանում էին ամենուր կազմակերպուող զինական խմբերին և անցնում Արևմտեան Հայաստան, մասնակցում թուրքական բռնատիրութեան դէմ մղուող ազատագրական կռիւներին։ Պատմագիտական գրականութեան մէջ կայ հսկայական քանակութեամբ փաստագրական նիւթ, որում ներկայացուած է կովկասահայութեան գործուն մասնակցութիւնը արևմտահայ ազատամարտին։ Սակայն քանի որ այդ հայդուկ-ազատամարտիկների կենսագրականներում միշտ չէ, որ կարելի է գտնել վկայութիւններ նրանց իսկական անուն-ազգանունների, ծննդեան վայրերի մասին, շատ գործիչների ով և որտեղացի լինելը մնացել է անյայտ։ Այդուհանդերձ, կցկտուր տեղեկութիւնների հիման վրայ հնարաւոր է դառնում վեր հանել ախալցխացի և ախալքալաքցի մի խումբ ֆիդայիների գործունեութիւնը։
Ինչպէս յայտնի է, Արևմտեան Հայաստանում ազատագրական պայքար ծաւալելուն ուղղուած կովկասահայերի առաջին գործնական քայլր 1890թ. Սարգիս Կուկունեանի արշաւանքն էր։ “Կային խումբի մէջ,- գրում է Մ. Վարանդեանր,- և ռուսաց բանակի հայ զինուորներ եւ մեկ հարիւրապետ, ախալցխացի Ստեփանը, որ կը սորւեցնէր պէտք եղածը կամաւորներուն”7։
1892թ., երբ յայտնի ֆիդայապետ Արաբոն գալիս է Թիֆլիս՝ մասնակցելու Հ.3.Դաշնակցութեան առաջին Ընդհանուր ժողովին, կովկասահայ շատ երիտասարդներ խնդրում են նրան՝ իրենց վերցնել ջոկատի մէջ և անցնել Արևմտաhայաստան։ Արաբոն շատերին մերժում է և իր հետ 1893թ. էրգիր է տանում միայն արևմտահայ կամաւորականների՝ խնուսցի Մելքոնին, մշեցի Աւոյին ու Մարտոյին և ուրիշների։ Այն ժամանակ արևմտահայ գործիչների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ թուրքական բռնատիրութեան դէմ ֆիդայական պայքարը գլխաւորապէս արևմտահայերի խնդիրն է։ Բացառութիւն է արւում միայն ախալցխացիներ Վարդանի և Լեւոնի հարցում, որոնք, թերևս, ընդգրկւում են խմբի մէջ իրենց արևմտահայ (էրզրումցի) լինելու պատճառով։ Արաբոյի 16 հոգանոց ջոկատը Տարօնի սահմանագլխին, Գեալիսորի (Առաշի) ձորում, մարտի մէջ է մտնում քրդերի ու թուրքերի հետ։ Բոլոր ֆիդայիները զոհւում են։ Արաբոյի կողքին քաջի մահով ընկնում է ախալցխացի Վարդանը8։
1890-ականների առաջին կէսին պատմական հայրենիքը թուրքական լծից ազատագրելու գաղափարները լայն տարածում են գտնում Ջաւախքում։ Մեսրոպեան վարժարանում, քաղաքային գրադարանում, թատերական ներկայացումների ժամանակ, ամենուր խոսում էին հայ ազատամարտին նուիրուելու հրամայականի մասին։ Թիֆլիսից ստացուող առաջադիմական մամուլի էջերում առաջ քաշուած գաղափարները լայնօրէն քննարկւում էին մտաւորականութեան և երիտասարդութեան շրջանում։ Այդ տեսակէտից առանձնակի ակտիւութիւն է նկատւում Ախալքալաքի Մեսրոպեան ծխական դպրոցում։
Երկրի մասին խօսակցութրւններն աւելի յաճախակի են դառնում, երբ 1894թ. թուրքական եաթաղանից մազապուրծ, առաջին արևմտահայ գաղթականները՝ թուով 350 հոգի, հասնում են Ախալքալաք։ Բնակչութիւնը ջերմօրէն է ընդունում նրանց, տեղաւորում քաղաքում և Գումբուրդօ, Արագովա, Օրջա և այլ գիւղերում։ Կովկասի Հայոց բարեգործական ընկերութեան տեղի մասնաճիւղի ջանքերով կազմակերպւում է հանգանակութիւն9։ Տղամարդկանց մի մասը, գոյութիւնը մի կերպ պահպանելու համար, չնչին վճարումով, իբրև քարհատ, մասնակցում է զինուորական զօրամասի շէնքերի կառուցմանը։ Ծխական դպրոցի մի խումբ դասընկերներ՝ 12-ամեայ Մինասը (յետագայում ազատագրական պայքարի նշանաւոր գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանը), Պարոյրը, Բաղդիկը և ուրիշներ, այցելում են նրանց, ունկնդրում համիդէական զարհուրելի կոտորածների մասին նրանց պատմածները։ Ռուբէնի վրայ յատկապէս ծանր տպաւորութիւն է թողնում շփումը քարհանքում աշխատող գաղթականներից մէկի հետ, որը, տեսնելով պատանիներին, յիշում է իր “լաճին”։ Ռուբէնի հարցին, թէ “ի՞նչ է լաճը”, տաճկահայը պատասխանում է. “Իմ զաւակը, որ քեզի նման խորոտ էր, եարապ, ի՞նչ եղաւ” 10։ Պատանիները, համաձայնութեան գալով Եկատերինոդարից հայրենի քաղաք վերադարձած 11-ամեայ Արտաշէսի (Չիլինգարեան՝ յետագայի դաշնակցական գործիչ Ռուբէն Դարբինեանը) հետ, որոշում են “թուրքերից վրէժխնդիր լինելու և Հայաստանն ազատագրելու համար”, մեկնել Երկիր։ Նրանք ձեռք են բերում “զէնք”՝ վառօդ, դանակներ, և իրենցից իւրաքանչիւրի համար ընտրելով նոր անուններ՝ Րաֆֆու վէպերի սիրուած հերոսներից, ուղղւում են դէպի ռուս-թուրքական սահմանը11։ Այս պատանեկան ազնիւ պոռթկումը, բնականաբար, յաջողութիւն չի ունենում և կանխւում է։ Սակայն այն, լինելով շատ բնութագրական տուեալ ժամանակաշրջանին, խորը հետք է թողնում ինչպէս մասնակիցների, այնպէս էլ գաւառի պատանիների ու երիտասարդների հոգում։ “Արշաւանքի” մասին հիւսւում է յատուկ երգ, որը մեծ ոգևորութեամբ երգում էին փոքրերը, իսկ կեսկատակ՝ նաև մեծերը12։ Այդ մասին յետագայում Ռ. Դարբինեանը յիշում էր. “Այդ օրերուն ոչ միայն Կովկասի հայ երիտասարդութիւնը, այլեւ պատանիներն ու 10-12 տարեկան երեխաները կերազէին ,Հայաստանե երթալ։ Թէեւ կապրեին Կովկասեան Հայաստանի հողին վրայ, բայց բոլորն ալ այն հաւատքն ունէին, որ բուն Հայաստանը ռուսական սահմանի այն կողմն էր, այսինքն՝ Թրքահայաստանր։ Եւ ատոր համար դէպի հոն կը ձգտէին՝ թրքական արիւնոտ լուծէն տառապող իրենց եղբայրներուն եւ քույրերուն օգնելու համար”13։ Նոյն Ռ. Դարբինեանի խօսքերով, այդ ,ձախողուած մանկականե միջադէպը կոչուած էր լինելու Ռուբէն Տէր-Սինասեանի ապագայ յեղափոխական բուռն գործունեութեան առաջին, բայց խորապես գիտակցուած քայլը։
Որքան էլ զաւեշտական է, այս երեխայական խաղը մեծ իրարանցում է առաջացրել տեղական իշխանութիւնների շրջանում։ Գործով սկսել է զբաղուել գաւառապետը։ Սաթենիկ Օհանջանեանի վկայութեամբ դժուարութեամբ է յաջալուել փրկել դպրոցը փակելուց։ Եղել են խուզարկութիւններ և հարցաքննութիւներ, այդ թւում իրենց՝ Օհանջանեանների տանը։ Չհաւատալով, որ միջադէպը պատանիների մտայղացման արդիւնք է, այն կազմակերպելու մէջ ոստիկանութիւնը փորձել է մեղադրել դպրոցի տեսուչ Խաչատուր Դիլանեանին և ուսուցիչներին։
19-րդ դարի վերջին նորանոր ախալցխացիներ ու ախալքալաքցիներ գինուորագրուեցին արևմտահայ ազատագրական պայքարին։ Ախալցխայից էրգիր անցածների թւում էին երիտասարդ դաշնակցականներ Շամիլը (Տիգրան Օքոնյան), Հաճի Լեւոնը (Լեւոն Խզարճեան), Ուսուլ Խեչոն (Խաչատուր Տեր-Կարապետեան) և ուրիշներ, որոնց սպասւում էր բուռն ու փոթորկալից յեղափոխական գործունեութիւն։ Նրանցից իր քաջութեամբ աչքի ընկած Խեչոն 1897թ. ամռանը մասնակցեց Նիկոլ Դումանի, Վարդանի (Սարգիս Մեհրաբեան), Իշխան Արղութեանի և այլ նշանաւոր հայդուկապետերի կազմակերպած Խանասորի արշաւանքին։ Արդիւնքում հայդուկները վրէժ լուծեցին 1896թ. Վանի ինքնապաշտպանութեան մասնակիցների նկատմամբ արիւնալի կոտորած իրականացրած քրդական մազրիկ ցեղից։ “19 քաջեր ընկան հայրենի հողին վրայ այդ կռիւներու ընթացքին,- գրում է խանասորցի զոհերի մասին Մ. Վարանդեանը,- 19 նահատակներ հայոց աշխարհի բոլոր կողմերեն...։ Վանեցի, շատախցի, համադանցի, մշեցի, գողթնեցի, ղազախեցի, ղզլարցի, նոր-բայազէտցի, ալեքսանդրապոլցի, թիֆլիզեցի, ղարաբաղցի, ախալցխացի, ախալքալակցի և այլն”14։
20-րդ դարի սկզբին հայ ազատամարտին մասնակցած բազմաթիւ ախալքալաքցիների մէջ իր ծանրակշիռ գործունէութեամբ առանձնանում է տակաւին երիտասարդ Ռուբէն Տէր-Սինասեանը։ Գէորգեան ճեմարանն աւարտելուց յետոյ նա 1902թ. Թիֆլիսում ներկայանում է իր հայրենակից, աւագ եղբոր՝ Յարութիւնի մանկական ընկեր, արդէն ճանաչուած դաշնակցական գործիչ Համօ Օհանջանեանին և նրա խորհրդով կուսակցական աշխատանքի անցնում Բաթումում։ Աւելի քան 50 տոկոս հայ բնակչութիւն ունեցող այս քաղաքում մեծ թիւ էին կազմում այնտեղ տեղափոխուած ախալքալաքցիները։ Իր համերկրացիներից մի քանիսի հետ Ռուբէնին է վստահւում արևմտահայ զինական խմբերի համար միջոցներ հայթայթելու պատասխանատու գործը։ Երկու տարի անց Ռուբէնը յեղափոխական գործունէութիւնը շարունակում է Կարսում, ուր տեղափոխւում է նրանց բազմանդամ ընտանիքր։ Յեղափոխական այս ,հնոցումե՝ Ռ. Տէր-Մինասեանն ընկերակցում է յայտնի գործիչ Սերգէյին՝ Արամ Մանուկեանին։
Արամի ու Ռուբէնի ջանքերի շնորհիւ յաջողւում է ուժեղացնել Դաշնակցութեան Կարսի Կենտրոնական կոմիտէն՝ նրա մէջ ընդգրկելով առաւելապէս արևմտահայ ծագում ունեցող մարդկանց։ ,Այս պարագան պատճառ էր, որ Կ.Կոմիտէն ընդհանրապէս բաղկանար տեղացիներէ կամ ախալքալաքցիներէ եւ ալեքսանդրապոլցիներէ, որոնք ծանօթ էին իրենց եւ միեւնոյն ժողովուրդն էին՝ Բարձր Հայքէն ծնած։ Այս հանգամանքը Կ. Կոմիտէի նկարագիրը կը դարձնէր յարատեւ եւ աւանդապաշտե15։
Կարսի կոմիտէի անդամ է դառնում նաև Ռուբէնի կրտսեր եղբայր Երուանդը, իսկ աւագ եղբայր Յարութիւնը, որ անկուսակցական էր և գործարար մարդ, կուսակցութեանն օգնում է նիւթական միջոցներով։ 1904թ. գարնանը Նիկոլ Դումանի հետ Ռուբէնին վիճակւում է մեկնել Պարսկաստան, իսկ ամռանն անցնել Արևմտեան Հայաստան16։
1903թ. սուլթանական կառավարութեան կողմից ազատատենչ Սասունի նկատմամբ հսկողութեան սաստկացումը ստիպում է կովկասահայ շատ գործիչների զինական ջոկատներ ուղարկել Երկիր։ Դրանցից յաջողութեամբ Սասուն է հասնում Թորգոմի (Թուման Թումեանի) 23 հոգանոց ,Մրրիկե խումբը։ Այդ փառայեղ անցումը մեծ ոգևորութիւն է առաջացնում սասունցիների շրջանում։ Ջոկատում նշանաւոր Քեռու և Տուրբախի կողքին էին ախալցխացի Արտաշէսը և ախալքալաքցի Նիկոլը (Ջաւախեցի Նիկոլ)17։
Առաջինը յետագայում զոհուեց Բիթլիսի շրջակայքում, իսկ Նիկոլը՝ կեանքն անցկացրեց ֆիդայական կռիւներում ու բանտերում։
Հայդուկային խմբերից ոչ բոլորին էր յաջողւում անկորուստ հասնել Սասուն։ Աւելին, եղան դէպքեր, երբ ծանր մարտերի մէջ մտնելով թուրքական ու քրդական զօրքերի, երբեմն էլ՝ վերջիններիս աջակցող ռուսական սահմանապահ ջոկատների հետ, հայդուկները տուեցին ցաւալի կորուստներ։ Այդպիսի ջոկատներիից մէկը, որում ըստ տարբեր տուեալների հաշւում էր մինչև 150 հեծեալ ու հետիոտն հայդուկ, Խանի ու Նևրուզի հրամանատարութեամբ 1903թ. Կարսի մարզից մտնում է թուրքական սահմանը և Բասենի Դելի-Բաբա, Գոմաձոր և Յուզվերան գիւղերի շրջանում շրջափակւում թուրքական գերակշիռ զօրքերի կողմից։ Թշնամին Նևրուզի հետևակայինների վրայ թնդանօթային և հրացանային կատաղի կրակ է տեղում։ ,Ջաւախքցի Շէկ Համոն, որ ռուս բանակի մէջ երեք թել էր վաստկած եւ այժմս խումբի աչքը անոր վրան էրե, ոգևորում է ընկերներին՝ կոչ անելով չվհատուել, դիրքեր փորել և պատսպարուել։ Հայդուկների դիրքերի թնդանօթային երկարատև ռմբակոծութիւնից յետոյ, կարծելով, թէ բոլորը զօհուել են, թուրքերը երեք շարասիւնով անցնում են գրոհի։ Երբ մինչև ֆիդայիները ասկեարներին մնում է 200 քայլ, հնչում է Համոյի հրամանը, և սկսւում է ուժեղ հրաձգութիւն։ Անակընկալի եկած թուրք զինուորները, տալով մեծ կորուստներ, նահանջում են։ Ոգևորուած կամաւորականներից ոմանք առաջարկում են անցնել հակագրոհի։ Բայց Համոն արգելում է և փոխարէնն առաջարկում միասին երգել ,Դէ զարկէ՛ք, զարկէ՛ք...ե հանրայայտ ֆիդայական երգը։
Կառավարական զօրքերը, նոր համալրում ստանալով, հակառակ ֆիդայիների սպասումներին, յաջորդ օրն անցնում են ընդհանուր գրոհի։ Խանի հեծեալները, որ կտրուել էին Նևրուզի հետևակայիններից, թէև կարող էին հեռանալ և փրկուել, չեն լքում մարտադաշտը։ Շրջապատման մէջ, արիւնալի կռւում շատերի հետ զոհւում են արշաւանքի ղեկավարները, այդ թւում՝ ախալքալաքցի Շէկ Համոն։ Նիկոլ Դումանին Մխչոնց Մարգարի, ինչպէս և հրաշքով փրկուած այլ ընկերների պատմածների համաձայն՝ Շէկ Համոն եղել է ամենախիզախ ու երկար կռուողներից մէկը։ ,Ան եղած էր ոչ միայն քաջ, այլեւ գիտակցող իրենց վիճակին եւ անվեհեր կերպովե18։ Այս մարտում թշնամին կորցնում է 800 զինուոր։
Ծանր վիրաւորուած 4-5 կամաւորականների թւում գերի են ընկնում Թորգոմի ,Մրրիկե խմբից մեծ համբաւ վաստակած ջաւախեցի Նիկոլը և ախալցխացի Ուսուլ Խեչոն։ Նրանց թուրքական իշխանութիւնները տանում են էրզրումի բանտը։ Բարեբախտաբար, երկուսին էլ յաջողւում է ազատուել բանտից և շարունակել յեղափոխական պայքարը։ Նրանք կրկին միանում են զինատար և զինական խմբերին, յետագայում՝ առաջին աշխարհամարտի ժամանակ մտնամ հայ կամաւորական ջոկատների մէջ19։
Դարասկզբին ախալքալաքցիներն ու ախալցխացիները մեծ դեր ունէին նաև զէնքի ձեռք բերման և առաքման գործում։ Արևմտեան Հայաստան ուղարկուող զէնքի հայթայթման ամենայայտնի կենտրոններից մէկը Ալեքսանդրապոլն էր, ուր տեղակայուած էր ռուսական կայազօրը։ Դաշնակցութիւնն այդ խնդրի վրայ սկսեց աւելի մեծ ուշադրութիւն յատկացնել դարասկզբին, երբ ուժեղացան ոչ միայն արևմտահայերի, այլև՝ արևելահայերի հալածանքները։ Պատահական չէ, որ Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի զօրամասերից գաղտնաբար գնուած կամ ուղղակիօրէն առաւանգուած զէնքի շնորհիւ տեղի դաշնակցական կոմիտէի ձեռքին կատակուել էր զգալի քանակութեամբ զէնք։ Դրա մի մասն ուղարկուեց Արևմտահայաստան, միւս մասը՝ ցրուեց գաւառի գիւղերում։
Հայ եկեղեցու գոյքի բռնագրաւման մասին ցարական կառավարութեան 1903թ. յունիսի 12-ի օրէնքր դժգոհութեան ալիք առաջացրեց ամենուր, այդ թւում՝ Ախալքալաքում։ Այն ուղղակի կնշանակեր նաև տեղի հոգեւոր ճեմարանների փակում, որոնց մեծ մասը պահւում էին եկեղեցական կալուածքների, մասնաւորապէս Ս. Փրկիչ եկեղեցուն պատկանող հողերի հաշուին։ Բարեբախտաբար, Ախալքալաքում տեղի ղաշնակցական կոմիտէի հրահանգով բնակչութիւնր ձեռնպահ մնաց զէնքի գործադրումից, որր կարող էր յանգեցնել մեծ արիւնայեղութեան։ Օգոստոսի 24-ին, կիրակի օրը տեղի ունեցաւ բողոքի բազմամարդ հանրահաւաք։ ,Վաղ առաւօտուն շրջակայ գիւղերէն հազարաւոր շինականներ խումբ-խումբ եկան լեցուցին քաղաքը,գրում է Մ. Վարանդեանր։ Կուգային և քահանաներ ու երէցփոխներ։ Նաեւ բազմաթիւ կանայք ու երեխաներ։ Ամէն գիւղէ կը բերէին բողոքագիր մը, ուղղած Հայոց Կաթալիկոսինե20։ Ս. Խաչ եկեղեցու բակում և յարակից փողոցներում հաւաքուած ցուցարարների թիւը հասաւ 6 հազ. մարդու։ Պատարագի ժամանակ դպիրներր հրաժարուեցին յիշատակել կայսեր անունը։ Բանախօսները կրակոտ ճառերով դատապարտեցին իշխանութիւնների հակահայ քաղաքականութիւնը և խոստացան ,արեան գնով պաշտպանել մեր դարաւոր իրաւունքներըե։ Ոստիկանաթիւնը չհամարձակուեց արգելել հանրահաւաքը՝ անտեղի բախումներ չհրահրելու համար։
1903-1904 թթ. հակացարական ելոյթների շրջանում, օգտուելով ողջ կայսրութիւնում ստեղծուած քաոսային վիճակից, Ախալցխայի և Ախալքալաքի դաշնակցական գործիչները նոր քայլեր կատարեցին զինամթերք հայթայթելու ուղղութեամբ։ Նրանք իրենց ծրագրերը համաձայնեցրին Ալեքսանդրապոլում գործող գաղտնի խմբերից մէկի հետ, որը ղեկավարում էր ճանաչուած գործիչ Պադուալի Վաղոն։ Համատեղ ջանքերով 1904թ. տեղի ռուսական զօրամասից առաւանգուեց մեծ քանակութեամբ զէնք։ Մէկ ամիս տևած այդ վտանգաւոր գործողութեան գլխաւոր կազմակերպիչ Վաղոյին օժանդակեցին Սուազցի Բիձան (Յարութիւն) և գիւմրեցի Յակոբը, վերջինիս փորձուած ֆիդայի-ընկեր Ուսուլ Խէչոն, Հաջի Լևունը և Աշիկը, որոնք Արևմտեան Հայաստանից նոր էին վերադարձել Ախալցխա։ Նրանց օգնութեամբ իրականացուեց ոչ միայն զէնքի դուրսբերումը պահեստներից, այլև՝ 30 սայլերով առաքումը Երկիր և Անդրկովկասի զանազան շրջաններ։ Ի դէպ, 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհաւտւմների ժամանակ այդ զէնքը ի սպաս դրուեց նաև Անդրկովկասի քաղաքներում հայ բնակչութեան ինքնապաշտպանութեան գործին21, որին ակտիւօրէն մասնակցեց նոյն Ուսուլ Խէչոն։
Ալեքսանդրապոլի զինական պահեստներից զէնքի առգրաւման և առաքման յաջող գործողությունից ոգևորուած՝ Հաջի Լևոնը22, Ուսուլ Խէչոն, Աշիկը (Աշըգ), Ասլանը և ուրիշներ, որոշում են ստեղծել մի առանձին զօրաջոկատ՝ բաղկացած հիմնականում ախալցխացիներից ու ախալքալաքցիներից և, շատերի օրինակով՝ մեկնել Երկիր։ Վճռւում է Վասպուրական մտնել Պարսկաստանի վրայով։ Բանն այն է, որ Արևմտեան Հայաստանի զինատար ճանապարհներից առաւել յուսալին Պարսկաստան-Վասպուրական երթուղին էր։ Կարսի մարզի թուրքական սահման տանող Բասենի ճանապարհը թուրքական և ռուսական իշխանութիւնների համագործակցութեան յետևանքով վտանգաւոր էր դարձել։
Ապրիլի առաջին կէսին Հաջի Լևոնի հեծեալ խումբը ժամանում է Սալմաստ, որտեղ համալրւում է Երկրին լաւատեղեակ վանեցիներով և ապրիլի 17-ին անցնում պարսկա-թուրքական սահմանր։ Արշաւանքի երկրորդ օրը նրանց ներկայացած բարեկամ քրդերը յայտնում են, որ իշխանութիւները ծուղակ են պատրաստել, ուստի անհրաժեշտ է վերադառնալ։ Սակայն ֆիդայիների պատուախնդրութիւնը թույլ չի տալիս բռնել յետդարձի ուղին։ Որոշւում է կռիւներով ճեղքել համիդէական զօրքերի օղակը և առաջ շարժուել։ Հայդուկներին յաջողւում է կոտրել քրդերի դիմադրութիւնր և հասնել Վանից հիւսիս-արևելք ընկած Լիմ գիւղը։ Այստեղ խումբն ընկնում է թշնամու ուժեղ կրակի տակ։ Ձիերի մի մասր սպանւում է, միւսներին ֆիդայիներն են գնդակահարում՝ թշնամու ձեռքը չանցնելու և բոլորով, աննկատ առաջ շարժուելու համար։ Զոհւում են վանեցի Յովհաննէսը, Ջոջ Աղան և ուրիշներ23։ Այդուհանդերձ, ախալցխացիների նախաձեռնած այս համարձակ ձեռնարկումը պսակւում է յաջողութեամբ։ Խումբը հասնում է Վարագայ վանք՝ տեղ հասցնելով նաև որոշակի քանակութեամբ զինամթերք։
Դեռևս 19-րդ դարի վերջից Պարսակահայքում՝ Խոյում, Սալմաստում, Մակուում՝ պատմական Աւարայրի դաշտում գործող զինատար խմբերի շրջանում մեծ ճանաչում են ձեռք բերում Դարալագեազցի (ծնունդով՝ Մալիշկա գիւղից) Սարբազ Խէչոն և ախալքալաքցիներ Գրիշն ու Սուրէնը։ Վերջիններս, որոնց յաճախ անուանում էին ,Ջաւախեցիե, ռուսական բանակի հեծելազօրի նախկին ենթասպաներ էին, տարբեր տեսակի զենքերի քաջատեղեակ ու վարձառու մասնագէտներ, թողնելով ծառայութիւնը, տեղափոխուել էին Պարսկահայք և Սարբազ Խէչոյի հետ, ստանձնել էրգրի ֆիդայական խմբերին զէնք մատակարարելու կենսական գործը։ 1904թ. Երկիր անցնելու նպատակով Պարսկաստան ժամանած Ռուբէն Տէր-Սինասեանի այն հարցին, թէ իր հայրենակիցներն ինչո՞ւ են թողել զինուորական գործը, Սուրէնն ու Գրիշը վիրաւորուած պատասխանում են, թէ իրենք չեն կարող ,ազգի համար նահատակութեան գործը թողածե, ծառայել ռուսական բանակում։ Ռուբէնի վկայութեամբ ,Հէր ու Զարեւանդ եւ Արտազ հին հայկական գաւառներուն մէջ անոնք արդէն ճանաչուած մարդիկ էին։ Ոչ միայն կուսակցական մեր գոյքերի փոխադրողներն էին ռուսական սահմաններէն մինչեւ Վասպուրականի սահմանները, այլեւ դարձած էին պատուհասը հաղորդակցութեան ճամբաները բռնող եւ երթեւեկը խանգարող աւազակներուե24։ Պատահական չէ, որ պարսկ |