Javakhk 1915-23

Our Program


Հիշե'նք, որ չմոռացվենք

Սեփական անցյալից անտեղյակությունը կարող է վտանգել ոչ միայն ներկան այլեւ կասկածի տակ դնել ապագան:

Ջավախքի առաջ այսօր կանգնած խնդիրները ու դրանց ետեւում կանգնած ուժերը այնքան շատ զուգահեռներ ունեն մեր երկրամասում 1915, 1918 կամ 1920 թվականին կատարվող դեպքերի հետ, որ մենք հաճախ մեր ցանկությանը հակառակ ստիպված ենք լինում անդրադառնալու մեր անցյալին ու ստուգել, թէ որքանով լավ գիտենք մենք մեր անցյալը` պաշտպանելու համար մեր ներկան ու ապագան:

Եւ չնայած մեզանից գրեթե բոլորի տոհմերում կան կամ եղել են պապիկեր եւ տատիկներ, որոնք անդադար պատմել եմ մեզ Գաղթի մասին, պիտի խոստովանենք, որ մենք շատ քիչ բան ենք արել Ջավախքի ինքնապաշտպանության ու գաղթի մասին այդ ամենը գրառելու, համակարգելու, հրապարակելու ուղղությամբ: Եվ սա չնայած այն բանին, որ տեսնում էինք, թէ ինչպես հայության այլ հատվածներ ակտիվորեն գրում, հրապարակում կամ նկարահանում էին Մեծ Եղեռնի, Արցախի դեպքերի, Առաջին Հանրապետության մասին…

Այդ պասիվության պատճառը միգուցե տխուր անցյալը չվերհիշելու ցանկությունն էր: Իսկ միգուցե այն, որ “վերեւից” մեզ ոչ ոք չէր հրահանգում դրանով զբաղվել, իսկ մեր սեփական քաղաքական աշխարհայացքը բավական լայն չէր այդ ամենի կարեւորությունը հասկանալու համար: Նաեւ թերեւս այն, որ Խորհրդային երկրում Ջավախքի ապահով կյանքը պատմության հետ կապ չուներ:

Բոլոր դեպքերում, անկախ մեր պասիվության պատճառներից, մենք այսօր.
- գրեթե չունենք պատմական վավերագրերի, վկայությունների, փաստաթղթերի հավաքածուներ եւ արխիվներ` պատմող Ջավախքի 1915-23 թթ. պայքարի ու կորուստների մասին;
- գրեթե չունենք դրանց գիտական պատմական վերլուծություններ, գրքեր, գիտական թեզեր եւ այլն;
- գրեթե չունենք այդ ուսումնասիրությունների հիման վրա հանրամատչելի գրականություն` Հայության լայն շերտերին ու մեր իսկ երիտասարդությանը մեր անցյալին ծանոթացնելու համար;
- գրեթե չունենք օտարալեզու գրականություն` մեր պատմությանը ռուսներին, եւրոպացիներին կամ ամերիկացիներին ծանոթացնելու համար;
- գրեթե չունենք որեւե ռազմավաորություն կամ քարոզչություն` 1915-23 թթ. դեպքերի ու այսօրվա խնդիրների զուգահեռները ցույց տալու համար:

Ջավախք 1915-23  նախագիծը

Ելնելով վերը ասվածից որոշեցինք սկսել Ջավախք 1915-23  նախագիծը, որի նպատակն է.
- Հավաքել 1915-23 թթ. Ջավախքում եւ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրեր, ականատեսների վկայություններ, արխիվային փաստաթղթեր, ֆոտո եւ վիդեո նյութեր եւ այլն:
- Հրապարակել այդ նյութերը ինչպես ինտերնեթում, այնպես էլ` տպագիր տեսքով:
- Կազմակերպել հավաքված նյութի ուսումնասիրություն, համակարգում, պահպանում եւ տարածում:
- Ստացված արդյունքները թարգմանել օտար լեզուներով եւ հասու դարձնել օտար պատմաբանների, լրագրողների եւ մեր տարածաշրջանով հետաքրքրվող լայն շրջանների:

Քանի որ բացակայում են այնպիսի պետական մարմիններ (հայկական կամ վրացական), որոնք կարող էին իրագործել նման աշխատանքի համակարգումը, նշված խնդիրների իրագործումը մնում է գրեթե միմիայն հասարակական կազմակերպությունների կամ նվիրյալ անհատների ուսերին: Մինչ այժմ հասարակական օժանդակությամբ մեր սկսած նախագծերի դրական փորձը խրախուսում է մեզ սկսելու Ջավախք 1915-23 նախագիծը վստահ լինելով, որ մեր հայրենակիցները կօգնեն մեզ:

Ձեր օգնությունը

Սիրելի հայրեակիցներ, խնդրում ենք ձեզ նախ ծանոթանալ այս կայքի նյութերին, եւ կիսել մեզ հետ ձեր կարծիքը այս նախագծի մասին: Եթե դուք նույնպես կարեւոր եք համարում Ջավախքի 1915-23 թթ. պայքարի ու կորուստների մասին վերը ասվածը, ապա խնդրում ենք օգնել մեզ այս գործում.
- Դուք կարող եք գտնել այն անձանց, որոնք ականատես են եղել Ջավախքի 1915-23 թթ. իրադարձություններին, կամ ունեն արժեքավոր վկայություններ:
- Այդ անձանց մասին տեղեկությունները կարող եք կամ փոխանցել մեզ, կամ էլ ինքնուրույն հավաքել նրանց հիշողությունները, կատարել ֆոտո- եւ վիդեոնկարահանում (տես անհրաժեշտ հարցաշարը այստեղ):
- Պատմական գրականությունից, արխիվներից, այլ աղբյուրներից արժեքավոր ինֆորմացիա գտնելու դեպքում խնդրում ենք փոխանցել մեզ պատճենները:
- Մեր ունեցած նյութերի մի զգալի մասը միայն հայերեն է, կամ միայն ռուսերեն: Դուք կարող եք օգնել մեզ դրանց թարգմանության հարցում:
- Դրանից բացի, անհրաժեշտ է հավաքել զանազան փաստաթղթերի տեքստեր: Ձեր օգնությունը այս հարցում նույնպես կարեւոր է:
- Եթե դուք հնարավորությոն ունեք Ջավախքի 1915-23 թթ. դեպքերի մասին տեղեկատվութուն տեղադրելու ինտերենեթային կայքերում, մամուլում, ռադիոյում կամ հեռուստատեսությունում, խնդրում ենք օգնել մեզ այդ հարցում եւս:

Նախապես շնորհակալ ենք նաեւ ցանկացած այլ օգնության համար այս ծրագրին:

Ծրագրին իրենց օգնությունը տրամադրող անձանց կամ կազմակերպությունների անունները կհրապարակվեն մեր կայքում եւ այլ հրապարակություններում:

Կանխավ շնորհակալությամբ,

Ջավախք 1915-23 նախագիծ
URL: Javakhk1915-23.com
Email: info@Javakhk1915-23.com

 

Դեպի վեր

Page address for references / Էջի հասցեն հղումների համար / Aдрес для ссылок:

Copyright © 2007 - Javakhk 1915-23
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk 1915-23