Javakhk 1915-23

Our Program


“Սուրբ Նշան” նախագիծը
ARMENIAN ENGLISH RUSSIAN

Մուտք
Ցանկ
Նախաբան
Ամենահին վկայությունները
Սուրբ Նշանի նոր շենքի կառուցումը
Նոր շենքի հանդիսավոր օծումը 1864 թ.
Վիմագրեր
Սբ. Նշանը որպես հոգեւոր կենտրոն
Վարդանանց դպրոցը
Եկեղեցու կալվածքները
Սբ. Նշանը խորհրդային տարիներին
Դեպքերի նորագույն զարգացումները
Պատկերասրահ
Մեդիա
Կապ

Վերջին լուրեր
Տարածեք տեղեկատվություն!
PDF
Surb Nshan, Javakhk

Նախաբան

Ախալցխայի Սբ. Նշան (Զարեհնու Սուրբ Նշան կամ Սբ. Վարդանանց) եկեղեցին Ներքին Ջավախքի (Սամցխե) կարեւորագույն եկեղեցիներից է։ Այն Հայ Առաքելական Եկեղեցուց խլվել է 1938 թվականին (տես ստորեւ), եւ եկեղեցու վերադարձի հարցն առ այսօր ձգձգվում է։ Վերջին շրջանում մի շարք եկեղեցիների շուրջ ծագած հայ-վրացական տարաձանությունները շեշտում են այդ հարցերի անաչառ ուսումնասիրության անհրաժեշտությունը։

“Սուրբ Նշան” նախագծի առաջին նպատակն է հայ ընթերցողի համար ի մի բերել Սբ. Նշանի մասին տարբեր աղբյուրներում առկա նյութերը, եւ ինտերնեթում ներկայացնել այն առավելագույնս հասանելի տեսքով։ Մեր մյուս նպատակն է նյութերը թարգմանել անգլերեն, ռուսերեն լեզուներով` հարցը օտար լսարանին ներկայացնելու համար (պատրաստվում են նաեւ ֆրանսերեն եւ վրացերեն տարբերակները)։ Զարմանալի եւ ցավալի է, որ մինչ այժմ բացակայել է Սբ. Նշանի, կամ Ջավախքի մեկ այլ եկեղեցու մասին ռուսերեն կամ անգլերեն որեւէ ներկայանալի տեքստ…

Հուսով ենք, որ այս նյութը կօգնի նաեւ վրացի ընթերցողին հասկանալու, թէ ինչ նշանակություն ունի Սբ. Նշանը Հայության համար, եւ թէ ինչքան վնասակար ու անհեռանկար են եկեղեցին “վրացականացնելու” որոշ անձանց փորձերը։ Վրաց ժողովուրդն ունի պատմական այնպիսի մի ժառանգություն, որը կարիք չունի “հարստացվելու” մի եկեղեցով, որի հայկականությունն ավելի քան համոզիչ փաստագրված է։

Երբեմն քաղաքական իրավիճակը մարդկանց դրդում է պատմական սխալի (ինչպիսին էր, օրինակ, բազմաթիվ եկեղեցիների բռնագրավումը “մարտնչող անաստվածության” տարիներին)։ Իսկ երբեմն էլ պատեհ քաղաքական զարգացումները հնարավորություն են տալիս ուղղելու արված սխալը (ինչպիսին էր ԽՍՀՄ վերջին տարիներից սկսած հոգեւոր վերածնունդը, որը վերականգնեց հազարավոր եկեղեցիներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ այլուր)։ եվ ընդհակառակը` նման պատեհ առիթները չօգտագործելը ավելի է ծանրացնում անցյալում կատարած սխալը։ 1990-ին Սբ. Նշանը վերադարձնելու փորձերը ստացան անկանխատեսելի ընթացք (տես ստորեւ)։ Այսինքն, 1938-ին ստեղծված խնդիրը լուծվելու փոխարեն նոր “շերտեր” ստացավ 1990-ին` փլուզվող ԽՍՀՄ-ը համակած  ազգայնականության տարիներին։

Այժմ, 1990-ի դեպքերց քսան տարի անց մենք դարձյալ կանգնած ենք նույն խնդրի առաջ, եւ այս անգամ մեզնից է կախված` կլուծենք այն, թե եւս մի նոր “շերտ” կավելացնենք դ րան…

Նախագծում օգտագործված պատմական տեղեկությունների հիմնական աղբյուրն է Սամվել Կարապետյանի “Ախալցխա” մեծարժեք մենագրությունը։ Վերջին շրջանի մասին տեղեկությունները կազմվել են ըստ ականատեսների վկայությունների։ Անգլերեն թարգմանությունը եւ խմբագրությունը կատարվել է Կարսի կողմից։ Ռուսերեն տեքստը պատրաստել է Պանդուխտը։ Լուսանկարահանումը` Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի։ Նախագծի գաղափարը, տեքստը, դիզայնը  եւ ծրագրավորումը` Javakhk1915-23.com կայքի։

Նախագծի հեղինակները համագործակցության են հրավիրում բոլորին, ովքեր տեղեկություններ, վավերագրեր, լուսանկարներ ունեն Սբ. Նշանի մասին։ Նյութերը շնորհակալությամբ կհրապարակվեն։

Javakhk.net, Hayastan.com

Ախալքալաք - Ախալցխա - Երեւան - Լոս Անջելես, 2009 թ.

Դեպի վեր | Հաջորդ էջ

Page address for references / Էջի հասցեն հղումների համար / Aдрес для ссылок:

Copyright © 2007 - Javakhk 1915-23
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk 1915-23