Javakhk 1915-23

Our Program


Ցանկ | Նախորդ էջ | Հաջորդ էջ
ARMENIAN ENGLISH RUSSIAN

Նոր շենքի հանդիսավոր օծումը 1864 թ.

Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1864 թ. փետրրվարի 27-ին։ Այդ կարեւոր իրադարձությունը ներկայացնում է նրա մասնակից Իսահակ Հազարապետյանցը։

Surb Nshan, Javakhk

“Նոր եկեղեցւոյ նաւակատեաց հանդէսը նշանակած էր կատարել փետրվարի 27-ին, այսինքն՝ բարեկենդանի հինգշաբթի օրը, երբ Հայոց եկեղեցին սրբոց Վարդանանց տօնն է կատարում, եկեղեցւոյ նաւակատեաց երեկոյին, Ախլցխոյ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը զգեստաւորեալ եկեղեցւոյ բոլոր ուխտի հետ՝ թափօրական հանդիսիւ դուրս գալով սուրբ Փրկիչ եկեղեցիից, դիմեց դէպի նորակառոյց եկեղեցին։

Հոգևորականաց դասակարգութեան ետևից գնում էին Ախլցխոյ բոլոր բնակիչքը եւ դրսից այդ հանդէսի պատճառաւ եկողներր. արհեստաւորքը՝ իրանց դրօշակներով ողջ ճանապարհի երկու կողմր կանգնած հիանալի տեսարան էին կազմում, արեգական ճաճանչները՝ այս տեսարանը աւելի շքեղացնելու համար կարմրագոյն ամպերից փայլում էին ոսկեղէն եւ արծաթեղէն սրբազան անօթների վրայ, զանգակների հնչիւնները խառնւում էին բազմաթիւ դպրաց ներդաշնակ երգերի հետ. թափօրի անցանելու ճանապարհի երկու կողմի տանիքները եւ պատուհաններր լցուած էին բազմութեւամբ կանանց ու մանկանց, որոնք զարդարուած էին ըստ իւրեանց կարողութեան։ Հասանելով նոր եկեղեցին, հոգևորականաց դասը կատարեց երեկոյան ժամերգութիւնը եւ նախատօնակ յառաջիկայ հանդէսին։ Իսկ փետրուարի 27-ին առաւօտեան ժամը տասին, ի ներկայութեան բոլոր քաղաքական եւ զինուորական աստիճանաւորաց, որոնց հրաւիրել էր եկեղեցւոյ շինող պն. Վարդանեանցը, սրբազան Գրիգոր եպիսկոպոսը հոգևորականց դասու հետ կատարեց եկեղեցւոյ օրհնութեան եւ օծութեան հանդէսը եւ դրոշմեց զայն յանուն սրբոյ գօրավարին եւ մեծի նահատակին Վարդանայ...։

Հոգևորական հանդէսր կատարելից յետոյ Արզերումու գաղթականներից Ախլցխոյ քաղաքի պրիստաւ պօտպօրուչիկ Իսահակ Հազարապետեանցը ռուս եւ հայոց լեզուաւ ասաց յետագայ ճառը։

Surb Nshan, Javakhk

Եկեղեցու հատակագծերն ըստ նախագծի (1861 թ.) և ըստ իրական կառույցի (չափ.՝ U. Հակոբյանի)

 

“Ողորմած տեա՛րք.
Այս տաճարս, որ սրբազնացեալ նուիրեցաւ յանուն Աստուծոյ, հիմնեալ ի վերայ լերին, որ ի բազմաց հետէ իւրովք կրօնական աւանդութեամբ էր հասարակաց ուխտատեղի... Յետ արժանայիշատակ պատերազմին ի 1829 ամի, ի թուոյ 90 հազար հայազգեաց, զաղթելոյ ի Կարնոյ, բազումք բնակեցան յԱխլցխայ եւ ընդ հովանեաւ հզօր տէրութեան Ռուսաց գտին զանդորրութիւն եւ բարրօրութիւն, զազատութիւն կատարելու զամենայն կրօնական ծէսս, զրնդարձակ ասպարէզ ծաղկեցուցանելոյ զվաճառականութիւն եւ զարհեստս, եւ յայնմ իսկ ժամանակի բերին րնդ ինքեանս զկրօնական աւանդ յայս նուիրական լեառն։ Ոչ հեռի յայսմ տեղւոջէ, ուր կամք մեք այժմ, ի 1853 ամի զինուորութիւն Ռուսաց կանգնեաց զփառաւոր յաղթանակ մերձ ի գիւղն Ապ ի վերայ Տաճկաց, որք բազմութեամբ զօրաց բանակեալ էին սկսեալ յԱպ գեղջէ ցՍուխլիս։ Յայնմ իսկ ժամանակի Հայք Ախլցխոյ ըստ սեպուհ հայկական հաւատարմութեան իւրեանց առ գահն կայսեր ամենայն Ռուսաց կազմեցին աստէն զզօրաւոր զինւորութիւն։

Այժմ այս տեղի կերպարանափոխ եղեւ, վայելչացաւ եւ գերազանցեալ գտաւ յաչս մեր, կառուցմամբ այսր գեղեցիկ տաճարի եւ եղև մեզ վայր սրբութեան եւ յիշատակի. սերունդք մեր յայսմ տեղւոջ անկեալի ծունկս ասելոց են, աստէն նոքա լիուլի հաւատարմութեամբ ի յարատեւութիւն եւ ի սեպհականութիւն վաստակոց իւրեանց ընդ պաշտպանութեամբ արդարադատ կայսերն Ռուսաց հիմնեցին զնոր քաղաք, սկիզբն արարին տնտեսական պիտոյից, ձեռն ետուն յերկրագործութիւն, յայգեգործութիւն, ի վաճառականութիւն եւ յամենայն տեսակ արհեստս, եւ վասն ամենայն սեպհականութեանց իւրեանց, զոր շահեալ էին արդար վաստակօք, նոքա յայսմ տեղւոջ մատուցեալ են...։ ...տաճարս սրբոյն Վարդանայ, լինելով յիշատակարան նախկին վիճակի Ախլցխոյ եւ ի նմա բնակեալ հայազգի գաղթականաց Կարնոյ, վկայելոց է զապագայ յառաջադիմութեննէ այսր քաղաքի, եւ զզարգացմանէ քաղաքական կենաց նորա...”։

Իսահակ Հազարապետանցի խոսքում հնչեցին “մարգարեական” բառեր, որոնք թերեւս լավագույն կերպով են բութագրում Սուրբ Նշանը. “Կառուցմամբ այսր գեղեցիկ տաճարի եւ եղև մեզ վայր սրբութեան եւ յիշատակի…” (11

Նոր եկեղեցու կառուցումը մեծ իրադարձություն դարձավ Ախալցխայիհայության կյանքում։

Surb Nshan, Javakhk

Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցի և կողակցի գերեզմանաքարերը։

 


(11) Հազարապետեանց Ի., նշվ. հոդվ., էջ 149։ Նաև “Ախլցխայ, 27 փետրվարի 1864 ամի։ Հայոց եկեղեցւոյ հանդիսաւոր ծէսէրի մէջ առաջին տեղն ունի նորակառոյց եկեղեցւոյ օծումը...”.

Դեպի վեր | Հաջորդ էջ

Page address for references / Էջի հասցեն հղումների համար / Aдрес для ссылок:

Copyright © 2007 - Javakhk 1915-23
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk 1915-23